Պաշտպան Ժոաու Կանսելուն կարող է հանգստանալ Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ առաջիկա խաղում։ Այս մասին իր էջերում խոսում է իսպանական Sport-ը։
Նշվում է, որ Կանսելուն վերջին չորս հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է գրեթե առավելագույն րոպեները (346՝ 360-ից), ուստի Չավին կարող է հանգիստ տալ պորտուգալացուն։
Ավելին, կատալոնական թիմին կարեւոր հանդիպում է սպասվում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Պորտուի» հետ։
«Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին։