Միկել Արտետա․ «Մենք չենք մտածում նոր հարձակվող գնելու մասին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանում հարձակվող ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

«Գոլեր խփելու տարբեր եղանակներ կան, և մենք խփում ենք: Այնուամենայնիվ, մեր ստեղծած հնարավորություններով մենք պետք է շատ ավելի շատ գոլեր խփեինք։

Մենք ընդհանրապես չենք մտածում նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մենք շատ լավ հարձակվողական ֆուտբոլիստներ ունենք։ Այս պահին մի քանի վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունենք։ Մենք մրցաշրջանը կշարունակենք մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Արսենալը» ներկայումս զբաղեցնում է 5-րդ տեղը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Արտետայի սաները վեց տուրից հետո վաստակել են 14 միավոր։ «Զինագործները» խփել են 11 գոլ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիով: