Միկել Արտետան նշել է, թե արդյոք Բուկայո Սական բաց կթողնի առաջիկա հանդիպումները

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե արդյոք կիսապաշտպան Բուկայո Սական բաց կթողնի թիմի առաջիկա արտագնա հանդիպումները Լիգայի գավաթի 3-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ սեպտեմբերի 27-ին և Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ սեպտեմբերի 30-ին։ Կիսապաշտպանը ցավալի հարված էր ստացել «Թոթենհեմի» հետ խաղում (2:2) և փոխարինվել 90+7-րդ րոպեին։

Նաև այդ խաղում վնասվածք է ստացել կիսապաշտպան Դեկլան Ռայսը, որը չի մարզվել թիմի հետ: «Արսենալի» վնասվածքների ցանկում են նաև հարձակվողներ Լեանդրո Տրոսսարը, Գաբրիել Մարտինելին և կիսապաշտպան Թոմաս Պարտին։

«Սական բաց կթողնի այս շաբաթվա հանդիպումները: Միգուցե։ Նա կաղում էր «Թոթենհեմի» դեմ խաղից հետո, ինչը երբեք լավ նշան չէ: Այնուհետև նա չի կարողացել մասնակցել մարզմանը։ Բացի այդ, Ռայսը չկարողացավ շարունակել խաղալ, նա անհարմարություն էր զգում: Հուսով եմ, որ այնտեղ լուրջ բան չկա:

Վնասվածքների ցուցակը երկար է։ Սա է իրավիճակը հիմա, և մեզ պետք են այս ֆուտբոլիստները, դա միանշանակ է: «Բրենթֆորդի» դեմ հանդիպման համար կազմը փոխելու ունակությունը բարդ է: Բայց մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր պետք է խաղան: Որոշ ֆուտբոլիստներ շատ խաղային րոպեներ չեն ունեցել, և այժմ նրանք կստանան իրենց հնարավորությունը», – Արտետայի խոսքերն է մեջբերում Reuters-ը: