«Լայպցիգի» հարձակվող Լուա Օփենդան խոսել է Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «ցլերի» նպատակների մասին։
«Մեր նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է: Ես գիտեմ, որ Գերմանիայում շատ երկրպագուներ ցանկանում են, որ «Բավարիայից» բացի որևէ մեկը չեմպիոն դառնա: Ֆրանսիայում նույն իրավիճակն է ՊՍԺ-ի դեպքում:
Մենք պատրաստ ենք հաղթել «Բավարիային», «Բորուսիային» և մնացած բոլորին: Մենք ունենք նոր ուժեղ ֆուտբոլիստներ։ Նախ պետք է հաղթել բոլոր խաղերում, որպեսզի ինչ-որ բանի հասնենք»,- Օփենդայի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա հարձակվողը մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։