Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է նոր պայմանագիր ստորագրել Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Գործընթացը լավ է ընթանում, և, հետևաբար, հավանական է, որ նոր գործարք կկնքվի։
Լաուտարոյի և «Ներաձուրիների» միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի կեսերը: Գործարքի պայմաններով Մարտինեսը կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Այս մրցաշրջանում արգենտինացին Ա Սերիայի հինգ խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։