Անհայտ անձինք ներխուժել են «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի տուն, հայտնում է ABC թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, երբ մարզիկը հանդիպման է եղել, իսկ կինը՝ Պիլար Ռուբիոն՝ քաղաքից դուրս։
Երբ գողերը ներխուժել են տուն, ներսում եղել են զույգի չորս երեխաներն ու նրանց դայակները։ Միջադեպի ժամանակ նրանք չեն տուժել։ Տանից գողացել են թանկարժեք ժամացույցներ, զարդեր, հագուստ և կանխիկ գումար, որոնք Ռամոսն ու Ռուբիոն պահել են տանը։
Ոստիկանությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։