Ջենարո Գատուզոն գլխավորեց ֆրանսիական ակումբը

«Մարսելը» հայտարարել է իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

Մինչ այս ֆրանսիական ակումբը գլխավորում էր Մարսելինո Տորալը։ Նրա հրաժարականի մասին հայտարարվել է սեպտեմբերի 20-ին։

Ավելի վաղ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ Գատուզոյի պայմանագիրը «Պրովանսալ» ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Գատուզոյի վերջին ակումբը եղել է «Վալենսիան», որտեղ նա աշխատել է 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունվար։