«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գավին խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:
«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում այստեղ, անգամ չեմ մտածել հեռանալու մասին: Չավին շատ մեծ աշխատանք է կատարել այստեղ։ Այս մրցաշրջանում պայքարելու ենք բոլոր հնարավոր տիտղոսների համար», – Գավիի խոսքերը մեջբերում է AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գավիին ցանկանում են գնել ԱՊԼ-ից մի շարք ակումբներ։