Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատել հարձակվող Ալվարո Մորատայի կարևորությունը Իսպանիայի հավաքականի համար։
Հիշեցնենք, որ հարձակվողը Լա Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է՝ 5 գոլով։
«Մորատան շատ կարևոր է Իսպանիայի հավաքականի համար։ Նա նաև շատ կարևոր է մեր հարձակման համար։ Մենք չենք կասկածում, որ նրա արդյունավետությունն աճում է։
Չկա տարիք, որում չես կարող շարունակել կատարելագործվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիմեոնեն։