«Բավարիայի» երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել՝ դաշտ նետելով թենիսի գնդակներ

«Բավարիայի» երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակչի «Պրեուսենի» հետ արտագնա խաղում (4:0)՝ դաշտ նետելով թենիսի գնդակներ, հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերն իր Twitter-ում։

Սկզբում մրցավարները ստիպված են եղել հետաձգել հանդիպման մեկնարկը, իսկ խաղի ընթացքում ստիպված են եղել ևս մեկ դադար անել, քանի որ երկրպագուները թենիսի գնդակներ են նետել խաղադաշտ և ճայթուկներ այրել։

Երկրպագուների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 12-ին կայացել է Գերմանիայի Սուպերգավաթ 2023-ը, իսկ մնացած գերմանական թիմերն այդ ժամանակ անցկացրել են Գերմանիայի գավաթի առաջին տուրի հանդիպումները։ «Բավարիան» գավաթի ընթացիկ մրցաշրջանում իր նորամուտի հանդիպումը պետք է անցկացնի միայն մեկ ամիս անց։

Միջադեպի համար «Բավարիան» կվճարի մոտավորապես 65 հազար եվրո տուգանք, քանի որ խաղադաշտ է նետվել 185 գնդակ, որոնցից յուրաքանչյուրը պատժվում է 350 եվրո տուգանքով:

Այս պահին բավարական ակումբը Բունդեսլիգայի առաջին տեղում է՝ վաստակած 13 միավոր։

SC Preussen Munster 0-4 Bayern Munich: Bayern supporters throw tennis balls  in protest - BBC Sport