Զլատան Իբրահիմովիչը կարող է աշխատանքի անցնել «Միլանում»

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է աշխատանքի անցնել ակումբում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա շվեդը մասնակցել է «Միլանի» սեփականատեր Գերի Կարդինալեի հետ հանդիպմանը, որտեղ քննարկել է ակումբում իր հնարավոր ապագան: Կոնկրետ պաշտոնը, որը կարող է առաջարկվել Իբրահիմովիչին, դեռ որոշված ​​չէ, սակայն սպասվում է, որ նա կապի մեջ կլինի «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ։

Սեպտեմբերի 18-ին Իբրահիմովիչը ներկա է գտնվել «Միլանի» մարզմանը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Նյուքասլի» հետ (0:0) խաղից առաջ։

Իբրահիմովիչն այս ամառ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: «Միլանը» դարձավ նրա վերջին ակումբը։ Բացի այդ, իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Ինտերում», «Յուվենտուսում», «Այաքսում» և «Մալմյոյում»։