ՈւԵՖԱ-ն նոր փոխնախագահ ունի

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է կազմակերպության նոր փոխնախագահին՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի հեռանալուց հետո, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արմանդ Դուկան նշանակվել է ՈւԵՖԱ-ի նոր փոխնախագահ։ Ռուբիալեսը պաշտոնը լքել է սեպտեմբերի 10-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիայի հավաքականին (1:0): Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։

Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ռուբիալեսի կողմից սեռական ոտնձգությունների գործով։ ՖԻՖԱ-ն ակնկալում է նաև Ռուբիալեսին 15 տարով հեռացնել ֆուտբոլից։

Սեպտեմբերի 10-ին Ռուբիալեսը հայտարարեց, որ հեռանում է RFEF-ի ղեկավարի պաշտոնից։ Հաղորդվում էր, որ Չեֆերինը համոզել է նրան հրաժարական տալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրավիճակը կարող է ազդել Իսպանիայի՝ 2030 թվականին Եվրոպայի առաջնությունն ընդունելու հնարավորությունների վրա։