«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վերադարձել է մարզումներին, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 3-ին Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ տնային խաղում (3:0):