Թոմաս Տուխել. «Չեմ կարող ասել, թե նա որքան կխաղա»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգի մասին։

«Էրիկը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա լավ է խաղում մեջքով դեպի դարպասը՝ պահելով գնդակը: Չեմ կարող ասել, թե նա որքան հաճախ կխաղա։

Մենք յուրաքանչյուր խաղի վերաբերյալ որոշում կկայացնենք առանձին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն:

Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։