Մադրիդի «Ռեալի» նորեկը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքով՝ 18-ամյա թուրքը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և բացակայել է մինչև մեկ ամիս։

Հուլիսի վերջին Գյուլերը վնասել էր աջ ծունկը։ Վիրահատությունից հետո նրա ապաքինումը տևել է 2 ամիս։ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո ֆուտբոլիստը դեռ չի մասնակցել ակումբի պաշտոնական հանդիպումներին։