«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր սաների հավակնությունների մասին։
«Հաճելի է հավակնություն ունենալը, բայց ես ֆուտբոլիստներին ասում եմ, որ ամբիցիաները հաջորդ խաղում են: Հենց հիմա՝ սեպտեմբերի վերջին, տիտղոսների մասին մտածելը սխալ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» 6 տուրից հետո 18 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգան՝ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից» գերազանցելով 2 միավորով։