«Ֆիորենտինայի» վինգեր Նիկոլաս Գոնսալեսը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են երկարաժամկետ համաձայնագրի պայմանները։ Բոլոր փաստաթղթերը պատրաստ են, և մնում է միայն ստորագրել դրանք։
Հիշեցնենք, որ ամռանը «Ֆիորենտինան» մերժել էր «Բրենթֆորդի» պաշտոնական առաջարկը 25-ամյա խաղացողի համար ավելի քան 40 միլիոն եվրոյի չափով։