Արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը երկարաձգել է պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ։
Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը ուժի մեջ է մինչեւ 2028 թվականը։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Գոնսալեսը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։