Նեյմարը կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է Բրազիլիայի առաջնություն վերադառնալ 2025 թվականին, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ապագայում վերադառնալ հայրենի ակումբ՝ «Սանթոս», որպեսզի այս թիմի հետ պատրաստվի ԱԱ-2026-ին։ Հենց այս պատճառով է, որ Նեյմարը սաուդցիների հետ կնքել է ոչ թե չորս տարվա, այլ մեկ տարվա պայմանագիր։

Հաղորդվում է նաև, որ բրազիլացին արդեն կապ է հաստատել «Սանթոսի» հետ իր վերադարձի մասին։