«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի կիսապաշտպան Դեկլան Ռայսի վնասվածքի մասին։
«Նա մեջքի շրջանում որոշակի անհանգստություն ուներ, և առաջին խաղակեսում մեզ ասաց, որ իր համար ցավալի է խաղալը: Երբ մենք գնահատեցինք նրա վիճակը ընդմիջմանը, նա չկարողացավ շարունակել, ուստի ստիպված եղանք փոխարինել նրան»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ռայսը փոխարինվեց «Թոթենհեմի» հետ հանդիպման առաջին խաղակեսից հետո։