Մայք Մենյան վնասվածքից հետո վերադարձել է թիմի հետ մարզումներին

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյան վնասվածքից հետո վերադարձել է թիմի հետ մարզումներին։

Հիշեցնենք, որ դարպասապահը վնասվածք էր ստացել նախորդ շաբաթ Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» հետ խաղում։ Ֆրանսիացի դարպասապահը փոխարինվել է հանդիպման 80-րդ րոպեին։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Մենյան ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ռոսոներիների» հաջորդ խաղին «Կալյարիի» հետ, որը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 27-ին, քանի որ մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել ֆուտբոլիստին։