Մարիո Բալոտելին իրեն առաջարկել է «Միլանին»

«Միլան» և «Ինտեր» ակումբների նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ով նույնպես հասցրել է հանդես գալ Պրեմիեր Լիգայում, ակնարկել է «Միլան» վերադառնալու ցանկության մասին՝ որպես Օլիվյե Ժիրուին փոխարինող, եթե ֆրանսիացին չկարողանա խաղալ մեկ պատճառով։

«Երիտասարդ ֆուտբոլիստները ամաչում են, երբ խաղում են այնպիսի մարզադաշտում, ինչպիսին Սան Սիրոն է։ Ձեզ անհրաժեշտ է ուժեղ բնավորություն։ Միգուցե  «Միլանին» Ժիրուի համար դեռ չծերացած գործընկեր է պետք։ Ես այստեղ եմ»,- Մարիո Բալոտելիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։

Մարիո Բալոտելին «Միլանում» խաղացել է նախ 2013/2014 մրցաշրջանում, իսկ հետո՝ 2015/2016 մրցաշրջանում։