«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սեպտեմբերի 27-ին կարող է մասնակցել ԱՄՆ-ի բաց գավաթի եզրափակչին՝ «Հյուսթոն Դինամոյի» դեմ։
«Մենք նույնիսկ չէինք դիտարկի Մեսսիին այս խաղում, եթե սա եզրափակիչ չլիներ: Եթե սա որևէ այլ հանդիպում լիներ, մենք նման ռիսկի չէինք դիմի»,- ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի խոսքը մեջբերում է AFP-ն։
Ավելի վաղ Մարտինոն հայտնել էր, որ հարձակվողը տանջվում էր հին վնասվածքի հետևանքով։ Մեսսին վնասվածք էր ստացել «Տորոնտոյի» դեմ խաղում։