Խավիեր Տեբասը բարձր է գնահատել Կիլիան Մբապպեի՝ 2024 թվականին Իսպանիա տեղափոխվելու շանսերը

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Իսպանիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։

«Վստա՞հ եմ, թե ինչ կլինի։ Ոչ Բայց սա միանշանակ նրա ճակատագիրն է։ Կարծում եմ, որ հաջորդ տարի նման բանի հավանականությունը կկազմի ավելի քան 70-80%»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Movistar+-ը։

Հիշեցնենք, որ Մբապպեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Հայտնի է, որ Մադրիդի «Ռեալը» արդեն մի քանի տարի է, ինչ ցանկանում է 24-ամյա ֆրանսիացուն տեսնել իր շարքերում։