«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան նշել է, թե որ ֆուտբոլիստներին է հավանել մանուկ հասակում։
20-ամյա գերմանացին առանձնացրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին։
«Նրանք միշտ մեծ ուրախություն են պատճառել խաղադաշտում: Այն, թե ինչպես են նրանք խփում գնդակը, զվարճանքի գործոնը, դա ինձ միշտ դուր է եկել նրանց մեջ: Ես նույնպես ցանկանում եմ զվարճացնել երկրպագուներին իմ խաղով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում One Football-ը։