ՊՍԺ-ի չորս ֆուտբոլիստներ կարող են պատժվել

ՊՍԺ-ի չորս ֆուտբոլիստներ կարող են պատժամիջոցների կիրառվել Լիգա 1-ի «Մարսելի» հետ խաղից հետո իրենց պահվածքի համար։

Ուսման Դեմբելեն, Ռանդալ Կոլո-Մուանին, Աշրաֆ Հակիմին և Լայվին Կուրզավան վիրավորական վանկարկումներ են հնչեցրել «Մարսելի» դեմ իրենց թիմի երկրպագուների հետ միասին։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն կարող է պատժվել, քանի որ խաղի ընթացքում երկրպագուները 15 րոպե հոմոֆոբ վանկարկումներ են արել։

ՊՍԺ-ն արդեն դատապարտել է երկրպագուներին։ Ակումբը հայտարարություն է տարածել՝ խոստանալով «շարունակել պայքարը հոմոֆոբիայի դեմ»։