«Վիլյառեալի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Դենիս Սուարեսը ծանր վնասվածք է ստացել Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Պանատինաիկոսի» հետ հանդիպման ժամանակ (0-2)։
«Համապատասխան բուժզննումներից հետո հաստատվել է, որ ֆուտբոլիստ Դենիս Սուարեսը Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Պանատինաիկոսի» հետ խաղում ձախ ոտքի ուղիղ ազդրային մկանի պատռվածք է ստացել։
Վերականգնման ժամկետները կախված կլինեն իրավիճակի զարգացումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։