Անտոնիո Կասանոն քննադատել է Ռաֆայել Լեաուին

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կիսվել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի մասին իր կարծիքով:

«Ռաֆայել Լեաուն ոչ ձուկ է, ոչ թռչուն: Չեմպիոնների Լիգային անհրաժեշտ են անհատականություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են փոփոխություններ կատարել հանդիպումներում: «Միլանը» չեմպիոններ չունի»,- ասել է Կասանոն Bobo TV-ի եթերում։

24-ամյա Լեաուն ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, նա «ռոսոներիների» կազմում անցկացրել է 169 խաղ՝ դառնալով 46 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ: