Անժե Պոստեկօղլու. «Նա խաղադաշտում առաջատար է»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուն բարձր է գնահատել թիմի հարձակվող Յոն-Մին Սոնի ելույթը «Արսենալի» հետ լոնդոնյան դերբիում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրի հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Սոնը խաղադաշտում անցկացրեց 79 րոպե և դարձավ երկու գոլի հեղինակ։

«Նա խաղադաշտում առաջատար էր, ով հիանալի խաղաց: Մենք նրան օգտագործեցինք որպես «ինը» համար։Նա շատ թիմային է գոտծում», – Պոստեկօղլու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: