Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկու գոլ խփեց «Սելտայի» դեմ խաղում, իսկ «Բարսելոնան» 3։2 հաշվով հաղթանակ տարավ, թեև 80-րդ րոպեին պարտվում էր 0։2 հաշվով։
Այդ խաղում Լևանդովսկին «Բարսելոնայում» իր նոր ռեկորդը սահմանեց՝ նա հինգ խաղում անընդմեջ գոլ է խփել, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի «Անտվերպենի» դեմ խաղը։
Սա լեհի լավագույն շրջանն է կատալոնական ակումբի կազմում, որտեղ նա տեղափոխվեց անցած ամառ՝ «Բավարիայում» ութ տարի անցկացնելուց հետո: Լևանդովսկին անգլիացի Ջուդ Բելինգհեմի հետ հավասար՝ 5-ական գոլով, Լա Լիգայի ռմբարկուների ցուցակն են գլխավորում։