Յուրգեն Կլոպ․ «Դարվին Նունյեսը սպառնալիք է մրցակիցների համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է Դարվին Նունյեսի առաջընթացը։ Պրեմիեր Լիգայի 6 հանդիպումներում ուրուգվայցի ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նա հսկայական առաջընթաց է գրանցել: Նա սպառնալիք է մրցակիցների համար։ Դուք տեսաք գոլը։

Նա միշտ հասանելի է մեզ։ Շատ կարևոր է, որ մենք այժմ ունենք մի նման ֆուտբոլիստ:

Իսկ պաշտպանական աշխատանքը, որ նա հիմա անում է, թերեւս գլխավոր տարբերությունն է։ Նա միշտ ուզում էր դա, բայց ավելի քիչ համակարգված էր: Հիմա շատ ավելի լավ է խաղում, մենք նրա շուրջ խաղ կառուցելու միջոց ենք գտել: Կուրտիսը և Դոմինիկը շատ օգտակար են՝ հաշվի առնելով, թե որքան ճկուն են նրանք այս հարցում: Սա շատ լավ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը։