Կիրակի օրը՝ սեպտեմբերի 24-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Այսպիսով, Դիեգո Սիմեոնեն և Կառլո Անչելոտտին միմյանց դեմ 8 հաղթանակ են տարել։ Ընդհանուր առմամբ մարզիչները հանդիպել են 21 անգամ, 5 խաղում գրանցվել է ոչ-ոքի։
Միայն մեկ մարզիչ է ավելի շատ անգամ հաղթել Կառլո Անչելոտտիին՝ Լուչիանո Սպալետին (11):