Ալվարո Մորատա․ «Ցանկանում եմ տիտղոս նվաճել «Ատլետիկոյի» հետ»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։

«Ես շատ ուրախ եմ բոլորի համար, և ես դա ասացի օրերս հարցազրույցի ժամանակ: Ամենակարևոր դերը պետք է խաղային երկրպագուները, և դա այն է, ինչ եղավ: Մենք միասին ենք՝ ֆուտբոլիստները խաղադաշտում են, իսկ նրանք՝ տրիբունաներում

Մենք պետք է ֆուտբոլ խաղանք, և մենք կարող ենք դա անել շատ լավ։ Այս թիմերի դեմ չի կարելի խաղալ 150 տոկոսով. պետք է մի փոքր վերականգնվել, բայց մենք կարող ենք դա անել գնդակով:

Ես պետք է ինձ կարևոր զգամ, և այս տարի ես ինձ ավելի կարևոր եմ զգում, քան երբևէ: Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաղթել, քանի որ ես իսկապես ցանկանում եմ տիտղոս նվաճել «Ատլետիկոյի» հետ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Marca-ն: