Օրերս «Բարսելոնան» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, կատալոնական ակումբը գերադասել է սպասել մրցաշրջանի ավարտին և միայն դրանից հետո լուծել Չավիի ապագայի հարցը։ Սակայն «Բլաուգրանան» ստիպված էր շտապել:
Աղբյուրի համաձայն՝ Չավիի գործակալի հետ կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդը», որն արդեն դիտարկում է Էրիկ տեն Հագին փոխարինելու տարբերակները: Դրանից հետո «Բարսելոնան» շտապեց նոր պայմանագիր կնքել Չավիի հետ, որը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը և ներառում է երկարաձգման տարբերակ։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի սեպտեմբերի 26-ին՝ «Մալյորկայի» դեմ: