«Շալկեն» պատիժ է հայտարարել թիմի պաշտպանի համար: Տիմո Բաումգարտլը որակազրկվել է և տուգանվել։ 27-ամյա ֆուտբոլիստը երկրորդ Բունդեսլիգայում «Սենտ Պաուլից» կրած 1-3 հաշվով պարտությունից հետո Sky-ին տված հարցազրույցում քննադատել է գլխավոր մարզչի մարտավարությունը: Այսպիսով, Բաումգարտլը խախտել է ակումբի ներքին կանոնները։
Տիմո Բաումգարտլը ներողություն է խնդրել եւ նշել, որ իր փորձն ունեցող ֆուտբոլիստը չպետք է նման սխալներ թույլ տա։ Այնուամենայնիվ, նա երիտասարդական թիմի հետ կմարզվի ամբողջ հաջորդ շաբաթվա ընթացքում։
Ներկայումս «Շալկեն» Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։