ՊՍԺ-ն բացատրել է, թե ինչու հրապարակայնորեն չի շնորհավորել Մեսսիին Աշխարհի առաջնությունում հաղթթելու համար

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերը, ով դժգոհել է, որ փարիզցիները չեն շնորհավորել իրեն Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

«Բոլորը տեսան, որ մենք նույնիսկ տեսանյութ ենք հրապարակել, որ մարզման ժամանակ շնորհավորել ենք Մեսսիին։ Առանձնահատուկ ևս շնորհավորեցինք։

Բայց ինչ վերաբերում է հարգանքին, մենք ֆրանսիական ակումբ ենք։ Իհարկե, շատ հուզիչ կլիներ նշել մարզադաշտում, բայց մենք պետք է հարգենք այն երկրին, որին նա հաղթեց, նրա ընկերներին, ովքեր խաղում են այդ հավաքականում, ինչպես նաև մեր երկրպագուներին»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։