ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նշել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն արժանի է «Ոսկե Գնդակին»:
«Մեր ունեցած խնդիրները մնում են մեր ընտանիքում։ Կիլիանն ընտանիքի մի մասն է։ Ես տպավորված եմ նրա խաղով: ՊՍԺ-ում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և, իմ կարծիքով, նա արժանի է «Ոսկե Գնդակին», – Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ՊՍԺ-ի ղեկավարությունը Մբապպեին հեռացրել էր հիմնական թիմից՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով։ Կիլիանը շարք է վերադարձել առաջին տուրից հետո։