Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը տպավորիչ խաղ է ցուցադրում: «Բոխումի» հետ խաղում (7:0) 18-ամյա ֆուտբոլիստը հերթական անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ փոխարինման դուրս գալով։
Ընդհանուր առմամբ, ֆրանսիացին «Բավարիայի» կազմում իր վերջին 6 խաղերում խփել է 4 գոլ և 1 գոլային փոխանցում կատարել. հարձակվողն ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 73 րոպե՝ չխաղալով մեկնարկային կացմում:
Այսպիսով, երիտասարդ ֆուտբոլիստը յուրաքանչյուր 14 րոպեն մեկ արդյունավետ գործողություն է կատարում։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Մատիս Տելը նույնպես տխրեցրեց «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների Լիգայի խաղում՝ դառնալով գոլի 92-րդ րոպեին։