«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատահարի է ենթարկվել, հայտնում է The Sun տաբլոիդը։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» հարձակվողը «Բարնլիի» հետ հաղթական խաղից հետո (1:0) մարզադաշտից վերադառնալիս վթարի է ենթարկվել։ Վթարի պահին Մարկուսը վարել է 700 հազար ֆունտ արժողությամբ Rolls Royce-ը: Վթարի հետևանքով ֆուտբոլիստը լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։