«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է օգնել թիմին հաջորդ մրցաշրջանում:
Մրցաշրջանի սկզբում ֆրանսիացին դուրս մնաց թիմի կազմից՝ նոր պայմանագիր կնքելու դժկամության պատճառով, սակայն այժմ հարձակվողի և ակումբի միջև հակամարտությունը կարծես թե ամբողջությամբ լուծված է:
Ըստ Le Parisien-ի՝ Մբապպեն հիանալի հարաբերությունների մեջ է ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելայիֆիի հետ: Ֆուտբոլիստը շատ դրական է տրամադրված և վճռական է ամեն ինչ անելու փարիզեցիների հետ հաջողության հասնելու համար: Չնայած դրան՝ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները դեռ չեն ընթանում։
Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։