Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի ցուցադրած խաղի մասին։
«Թիմը հինգ հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և մեկը՝ Չեմպիոնների Լիգայում։ Մենք հաղթեցինք վեցն էլ, ուստի գոհ ենք ամեն ինչից:
Այժմ «Ռեալը» հիանալի ընթացքի մեջ է, բայց մրցաշրջանի այս փուլում ոչինչ չես կարող հաղթել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա անգլիացին հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։