Էրլինգ Հոլանդի զարմիկը անցած ամառ տեղափոխվեց Բելգիայի առաջնություն և խաղում է Բելգիայի առաջնության բարձրագույն լիգայի տասներկուերորդ տեղում գտնվող «Օուդ-Հևերլե Լևեն» ակումբում։
Խոսքը Ջոնաթան Բրյուտ Բրունեսի մասին է։ Նա նույնպես 23 տարեկան է, իսկ անցած մրցաշրջանում Նորվեգիայի առաջնությունում անցկացրած 46 խաղում խփել է 23 գոլ։ Նա արդեն գոլ է խփել իր նոր ակումբում, և հենց առաջնության առաջատար «Գենտին»։
Եվրոպական թոփ ակումբները սկսել են հետևել Հոլանդի զարմիկի խաղին։ Նրանով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։