Էրիկ տեն Հագ․ «Երբ «Մանչեսթեր Յունայթեդը» կարգապահ է, դժվար է խաղալ մեր դեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

«Ամեն ինչ ակնհայտ էր։ Իհարկե, մեզ պետք էր այս հաղթանակը։ Մենք լավ մրցակիցների դեմ դժվարին հանդիպումներ ունեցանք: Այսօր հաղթանակն անհրաժեշտ էր։

Ինձ տպավորեց թիմային ոգին և այն, թե ինչպես էին ֆուտբոլիստները միասին պայքարում: 11 հոգի հարձակվում էին, իսկ 11 հոգի պաշտպանվում։ Նրանք աջակցում էին միմյանց։

Մենք յուրաքանչյուր խաղում լավ հատվածներ ենք ունեցել, բայց հաղթանակի հասնելու համար մեզ անհրաժեշտ է հետևողականություն։ Իսկ այսօր մենք հիանալի խաղ ցուցադրեցինք։ Էվանսը փայլուն փոխանցում կատարեց, իսկ Բրունոյի հարվածը հիանալի ստացվեց։

Անցած մրցաշրջանում մենք առաջատարն էինք Պրեմիեր Լիգայում դարպասն անառիկ պահելու ցուցանիշով: Մենք խաղում էինք կարգապահ: Երբ մենք կարգապահ ենք, դժվար է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն: