Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ քննարկելու թիմի ներկայիս վիճակը։ Այս մասին հայտնում է Marca թերթը։
Իտալացի մարզչի և «Լոս Բլանկոսի» ղեկավարի հանդիպումը կայացել է թիմի մարզաբազայում։ Հատկանշական է, որ կողմերն առաջին անգամ հանդիպեցին 2023/24 մրցաշրջանի մեկնարկից հետո։
Իսպանիայի առաջնության հինգ հանդիպումների արդյունքներով «արքայական» ակումբը վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել, և այսօր «Ռեալը» կխաղա «Ատլետիկոյի» հետ։