Մարկո Ռոյսը կրկնեց Յուպ Հայնկեսի ռեկորդը

Բունդեսլիգայի հինգերորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն առավելությամբ հաղթեց «Վոլֆսբուրգին», դորտմունդցիները մեկ գոլ խփեցին, իսկ դա արեց Մարկո Ռոյսը։

Դորտմունդյան ակումբի ավագը 62-րդ անգամ խփեց Բունդեսլիգայի առաջին գոլը՝ կրկնելով Յուպ Հայնկեսի ռեկորդը։ Ընդամենը չորս ֆոգտբոլիստներ են ավելի հաճախ խփել հանդիպման առաջին գոլը՝ Մենի Բուրգսմյուլերը (71), Ռոբերտ Լևանդովսկին (75), Կլաուս Ֆիշերը և Գերդ Մյուլերը՝ երկուսն էլ՝ 86 անգամ։

Հաջորդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում կխաղա «Հոֆենհայմի» հետ սեպտեմբերի 29-ին։