Լեոնարդո Բոնուչին իր նորամուտը նշեց գերմանական Բունդեսլիգայում։ Պաշտպանը հայտնվել էր «Ունիոն Բեռլինի» մեկնարկային կազմում, բայց դա թիմին հաջողություն չբերեց. հինգերորդում նրանք պարտվեց «Հոֆենհայմին» 0:2 հաշվով:
Բոնուչին դարձավ գերմանական Բունդեսլիգայի ամենատարեց նորամուտ նշած ֆուտբոլիստը 2002 թվականից ի վեր 36 տարեկան 145 օրական հասակում: Ռեկորդը «Հանովերի» Կարստեն Լինկենինն էր։ Նա իր նորամուտը նշեց Գերմանիայի առաջնությունում 36 տարեկան 326 օրական հասակում։
Հաջորդ տուրում «Ունիոնը» արտագնա հանդիպում կունենա «Հայդենհայմի» հետ։