Հարի Քեյնը չորրորդ անգլիացին է, որ հասել է այս ցուցանիշին

Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրում «Բավարիան» «ոչնչացրեց» «Բոխումին»։

Գերմանական սուպերակումբի նորեկ Հարի Քեյնը հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ դառնալով չորրորդ անգլիացին, ով Բունդեսլիգայի խաղում երեք գոլ է խփում։

Առաջինը լեգենդար Քևին Քիգանն էր 1978 թվականի դեկտեմբերին, հետո Թոնի Վուդքոկը դա արեց երկու անգամ՝ սկզբում 1980 թվականի մայիսին, իսկ հետո 1982 թվականի ապրիլին։

2020 թվականի մայիսին Ջեյդոն Սանչոն երեք գոլ խփեց, իսկ վերջապես 2023 թվականի սեպտեմբերին «Թոթտենհեմից» եկած Հարի Քեյնն իր անունը ավելացրեց Գերմանիայի առաջնության պատմության մեջ։