Ֆոլարին Բալոգունը Լիգա 1-ի պատմության երկրորդ ֆուտբոլիստն է այս հակառեկորդով

«Մոնակոյի» նորեկ Ֆոլարին Բալոգուն «Նիցայի» դեմ խաղում երկու անգամ վրիպեց 11 մետրանոցից՝ նախ 11-րդ րոպեին, իսկ հետո 55-ին, երկու անգամ էլ նրա հարվածները հետ մղեց դարպասապահը։

Բալոգունը, ով անցյալ ամառ տեղափոխվեց իր ներկայիս ակումբ, դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի խմբի պատմության երկրորդ ֆոգտբոլիստը, ով մեկ խաղում երկու 11 մետրանոց չի իրացրել:

Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2006/07 մրցաշրջանում։ Օսերի Տուաֆիլու Մաուլիդան երկու անգամ վրիպեց Բորդոյի» դեմ խաղում։