Մադրիդի «Ռեալի» և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան անդրադարձել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմի խաղին։
«Ես արդեն տեսնում եմ Ջուդին, որպես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի: Առաջին խաղերում ցուցադրած նրա խաղը շատ բան է ասում Ջուդի բնավորության մասին: Նա շատ լավ է հասկանում խաղը, ինչը նկատելի է նույնիսկ մարզումների ժամանակ։ Բելինգհեմն աներևակայելի հեռատես է իր տարիքի համար, նա չի սխալվում, և նրա բոլոր գործողությունները լի են իմաստով: Բացի այդ, նա պարզապես հիանալի տղա է: Նրան փայլուն ապագա է սպասվում»,- ասել է Ալաբան Bild-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ 20-ամյա անգլիացին, ով մրցաշրջանի մեկնարկից առաջ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից», «Ռեալի» կազմում մեկնարկային 4 խաղում հինգ գոլ է խփել։