BUNDESLIGA. «Բավարիան» գերխոշոր հաշվով հաղթեց «Բոխումին» (VIDEO)

Գերմանական Բունդեսլիգայի հինգերորդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական մարզադաշտում ընդունեց «Բոխումին»։ Թոմաս Տուխելի սաները կարողացան ջախջախել մրցակցին։

«Ալյանց Արենայում» կայացած խաղում բավարացիները գերխոշոր՝ 5։0 հաշվով առավելության հասան ու բարձրացան առաջին հորիզոնական։ Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը 13 միավորով Բունդեսլիգայի առաջատարն է։ «Բոխումն» այս պարտությունից հետո, վաստակած 3 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

Բունդեսլիգա․

«Բավարիա» – «Բոխում» 7։0 (4:0)

1։0 Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ 4

2։0 Հարի Քեյն 13

3։0 Մատիաս Դե Լիխտ 29

4։0 Լերոյ Սանե 38

5։0 Հարի Քեյն (11 մետրանոց) 54

6։0 Մատիս Թել

7։0 Հարի Քեյն

Հանդիպման տեսությունը՝ ստորև: